Technology

Այն, ինչ կատարվում է Եկեղեցում, ի ցույց է դնում խնդիրները, որ վաղուց կային. Ալեն Սիմոնյան

Այն, ինչ կատարվում է Եկեղեցում, ի ցույց է դնում խնդիրները, որ վաղուց կային. Ալեն Սիմոնյան Կապը մեզ հետ Հրատարակչություն եւ տպարան Անգլերեն շաբաթաթերթ Հեռուստատեսություն ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ TV Մամուլի սրահ 5-րդ խոսափող Տեխնոլոգիական Հայաստան Հետաքրքիր զրուցակից Հայոց շավիղ Կարեւորի մասին՝ համառոտ Հետադարձ կապ Ազատ խոսափող Հայաստան․ գալիքի սպասումով Ազգային Պետություն Հրատապ հարցեր Հատուկ կարծիք Прямым текстом Ноян Тапан на русском Բարդ Իրականություն Мягкая сила Փրկության ուղի Ժողովրդի ձայն Իրավունք, օրենք, հասարակություն Ամբերդ Քրոնիկոն Լինենք առողջ Ժամանակների խաչմերուկում Попробуем понять Այո, թե՞ ոչ Ազգային օրակարգ Հանուն Հայերնիքի Կարմիր գծեր Откровенный разговор Համահայկական առողջապահական հարթակ Հետաքրքիր զրուցակից Բացում ենք փակագծերը Ինքնիշխանության ուղի Անկեղծ զրույց Մոռացված Պետականություն Перемещенные лица Հայ մայրերի պատգամը Բացարձակ ժողովրդավարություն Голос армянских матерей Միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք Ինքնորոշում Նոր քաղաքներ Հայոց մայրեր Բարդ գաղափարները պարզ մոտեցմամբ Noyan Tapan in English Անկեղծ երկխոսություն Ազատ խոսափող Երկիրը հզորացնելու բանաձեւերը Գիտական Հայաստան Կարճ տեսանյութեր Ազատություն Важное к этому часу ԿԱՐԵՎՈՐԸ ԱՅՍ ԺԱՄԻՆ КОРОТКО О ГЛАВНОМ ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՄԱՌՈՏ Հասարակություն Տնտեսություն Ականատեսի աչքերով Ի՞նչ է գրում մամուլը Մամլո հաղորդագրություն Մամուլի տեսություն Հարցազրույցներ Գիտություն եւ տեխնոլոգիաներ Հայտարարություններ Բարեգործություն Արցախն այսօր ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Մեկնաբանություն Հիշարժան Տարեթվեր Սպասվող Իրադարձություններ Դաս. հայերեն News Details Այն, ինչ կատարվում է Եկեղեցում, ի ցույց է դնում խնդիրները, որ վաղուց կային. Ալեն Սիմոնյան 24-10-2025 15:26:14 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը 1lurer.am Խորհրդարանում այսօր լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք իշխանությունը վտա՞նգ է տեսել ի դեմս Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի, որը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: «Լինեմ անկեղծ՝ ո՛չ: Ի՞նչ պրոցես է կատարվում: 6 ամիս հետո ընտրություններ են, էլ չեմ ասում՝ ՀՀԿ-ն խորհրդարանում հայտնվել է զոռով, փող կիրառելով, դրա հետ կապված քրեական գործերով»,- ասաց Սիմոնյանը՝ ի պատասխան Համբարձումյանի շուրջ հնարավոր կոնսոլիդացիայի վերաբերյալ հարցին: Ինչ վերաբերում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, ասաց՝ ընդդիմությունը նույնիսկ իրենց ստորագրությունները չի կարողանում հավաքել: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք ՔՊ-ն, պաշտոնյաները և անձամբ Սիմոնյանը պատրաստվո՞ւմ են մասնակցել կիրակի Հովհաննավանքում մատուցվելիք պատարագին, ինչին ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց՝ արդեն ասել է, որ չի մասնակցելու: «Ես նման պլաններ չունեմ: Վարչապետը հայտարարել է, որ մասնակցելու է: Միշտ չի, չէ՞, որ որտեղ վարչապետը գնում է, ես էլ եմ գնում»,- ասաց նա: Ճշտող հարցին՝ արդյոք նրա չգնալը նշանակում է չաջակցե՞լ վարչապետին, Սիմոնյանը տվեց բացասական պատասխան: «Չէ իհարկե, չի նշանակում: Մենք իրար հետ չենք համաձայնեցնում՝ ով որ եկեղեցի է գնում: Աջակցել-չաջակցելու բան չկա: Ով որտեղ է արտահայտում իր հավատքը, դա ոչ ոքի չի վերաբերում: Հավատքը, քրիստոնեությունը ոչ մեկի մենաշնորհը չեն, ես որտեղ կուզեմ կաղոթեմ: Իմ և Աստծո խոսակցության մեջ պարտադիր չէ, որ ինչ-որ մեկը վեղար հագնի, բիզնեսներ ունենա, տարբեր տեղեր կապեր ունենա և իրեն գործարարի պես պահի»,- պարզաբանեց ԱԺ նախագահը՝ հորդորելով քաղաքական դաշտ չտանել իր որոշումը: Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ի՞նչ տեղեկություններ ունեն իշխանությունները, որ Գարեգին Բ-ի եղբայրը КГБ-ի գործակալ է, Սիմոնյանը ասաց՝ դրա մասին հրապարակում կա: «Ես չեմ ուզում մտնել այդ դաշտ»,- նշեց Սիմոնյանը՝ հրաժարվելով գնահատականներ տալուց: Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպես է նա գնահատում Հովհաննավանքի տարածքում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում նաև լրագրողների էին վիրավորել, նրանց հասցեին հայհոյանքներ հնչեցրել: «Վատ: Ով վիրավորել է, շատ վատ բան է արել: Անընդունելի եմ համարում, բնական է: Այնպես չէ, որ ես տեր Արամի կամ մյուսի կողմնակիցն եմ, պրոցես է, որին հետևում եմ որպես քաղաքացի, որպես հավատացյալ: Ես իմ կարծիքը ունեմ դրա վերաբերյալ: Կարծիքս այն է, որ այն, ինչ կատարվում է Եկեղեցում, նաև ձայնագրությունը նկատի ունեմ, ի ցույց է դնում խնդիրները, որ վաղուց կային, հիմա ակնհայտ է, որ այդ հարցը պիտի լուծվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել: Նա գրառում էր կատարել սոցցանցի իր էջում՝ բոլորին կիրակի օրը հրավիրելով Սբ Հովհաննավանք՝ մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի մասնակցելու է Հովհաննավանքում Տեր Արամի մատուցած պատարագին: Վարչապետը նախօրեին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր խնդրին՝ նշելով, որ կարգալույծը չի կարող կարգալույծ անել՝ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելու ակնհայտ փաստի բերումով: Փաշինյանն ասել էր, որ Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունի: Նոյյան տապան - Ի՞նչ է գրում մամուլը Կարդացել են Սպասվող Իրադարձություններ Noyan Tapan TV Copyright © 2025 | Developed by ITMedia Լուրերի ամբողջական հոսքը հասանելի է միայն բաժանորդներին

Այն, ինչ կատարվում է Եկեղեցում, ի ցույց է դնում խնդիրները, որ վաղուց կային. Ալեն Սիմոնյան

Այն, ինչ կատարվում է Եկեղեցում, ի ցույց է դնում խնդիրները, որ վաղուց կային. Ալեն Սիմոնյան

Կապը մեզ հետ

Հրատարակչություն եւ տպարան

Անգլերեն շաբաթաթերթ

Հեռուստատեսություն

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ TV

Մամուլի սրահ

5-րդ խոսափող

Տեխնոլոգիական Հայաստան

Հետաքրքիր զրուցակից

Հայոց շավիղ

Կարեւորի մասին՝ համառոտ

Հետադարձ կապ

Ազատ խոսափող

Հայաստան․ գալիքի սպասումով

Ազգային Պետություն

Հրատապ հարցեր

Հատուկ կարծիք

Прямым текстом

Ноян Тапан на русском

Բարդ Իրականություն

Мягкая сила

Փրկության ուղի

Ժողովրդի ձայն

Իրավունք, օրենք, հասարակություն

Ամբերդ Քրոնիկոն

Լինենք առողջ

Ժամանակների խաչմերուկում

Попробуем понять

Այո, թե՞ ոչ

Ազգային օրակարգ

Հանուն Հայերնիքի

Կարմիր գծեր

Откровенный разговор

Համահայկական առողջապահական հարթակ

Հետաքրքիր զրուցակից

Բացում ենք փակագծերը

Ինքնիշխանության ուղի

Անկեղծ զրույց

Մոռացված Պետականություն

Перемещенные лица

Հայ մայրերի պատգամը

Բացարձակ ժողովրդավարություն

Голос армянских матерей

Միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք

Ինքնորոշում

Նոր քաղաքներ

Հայոց մայրեր

Բարդ գաղափարները պարզ մոտեցմամբ

Noyan Tapan in English

Անկեղծ երկխոսություն

Ազատ խոսափող

Երկիրը հզորացնելու բանաձեւերը

Գիտական Հայաստան

Կարճ տեսանյութեր

Ազատություն

Важное к этому часу

ԿԱՐԵՎՈՐԸ ԱՅՍ ԺԱՄԻՆ

КОРОТКО О ГЛАВНОМ

ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՄԱՌՈՏ

Հասարակություն

Տնտեսություն

Ականատեսի աչքերով

Ի՞նչ է գրում մամուլը

Մամլո հաղորդագրություն

Մամուլի տեսություն

Հարցազրույցներ

Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայտարարություններ

Բարեգործություն

Արցախն այսօր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Մեկնաբանություն

Հիշարժան Տարեթվեր

Սպասվող Իրադարձություններ

Դաս. հայերեն

News Details

Այն, ինչ կատարվում է Եկեղեցում, ի ցույց է դնում խնդիրները, որ վաղուց կային. Ալեն Սիմոնյան

24-10-2025 15:26:14 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Խորհրդարանում այսօր լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք իշխանությունը վտա՞նգ է տեսել ի դեմս Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի, որը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:

«Լինեմ անկեղծ՝ ո՛չ: Ի՞նչ պրոցես է կատարվում: 6 ամիս հետո ընտրություններ են, էլ չեմ ասում՝ ՀՀԿ-ն խորհրդարանում հայտնվել է զոռով, փող կիրառելով, դրա հետ կապված քրեական գործերով»,- ասաց Սիմոնյանը՝ ի պատասխան Համբարձումյանի շուրջ հնարավոր կոնսոլիդացիայի վերաբերյալ հարցին:

Ինչ վերաբերում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, ասաց՝ ընդդիմությունը նույնիսկ իրենց ստորագրությունները չի կարողանում հավաքել:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք ՔՊ-ն, պաշտոնյաները և անձամբ Սիմոնյանը պատրաստվո՞ւմ են մասնակցել կիրակի Հովհաննավանքում մատուցվելիք պատարագին, ինչին ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց՝ արդեն ասել է, որ չի մասնակցելու:

«Ես նման պլաններ չունեմ: Վարչապետը հայտարարել է, որ մասնակցելու է: Միշտ չի, չէ՞, որ որտեղ վարչապետը գնում է, ես էլ եմ գնում»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ արդյոք նրա չգնալը նշանակում է չաջակցե՞լ վարչապետին, Սիմոնյանը տվեց բացասական պատասխան:

«Չէ իհարկե, չի նշանակում: Մենք իրար հետ չենք համաձայնեցնում՝ ով որ եկեղեցի է գնում: Աջակցել-չաջակցելու բան չկա: Ով որտեղ է արտահայտում իր հավատքը, դա ոչ ոքի չի վերաբերում: Հավատքը, քրիստոնեությունը ոչ մեկի մենաշնորհը չեն, ես որտեղ կուզեմ կաղոթեմ:

Իմ և Աստծո խոսակցության մեջ պարտադիր չէ, որ ինչ-որ մեկը վեղար հագնի, բիզնեսներ ունենա, տարբեր տեղեր կապեր ունենա և իրեն գործարարի պես պահի»,- պարզաբանեց ԱԺ նախագահը՝ հորդորելով քաղաքական դաշտ չտանել իր որոշումը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ի՞նչ տեղեկություններ ունեն իշխանությունները, որ Գարեգին Բ-ի եղբայրը КГБ-ի գործակալ է, Սիմոնյանը ասաց՝ դրա մասին հրապարակում կա:

«Ես չեմ ուզում մտնել այդ դաշտ»,- նշեց Սիմոնյանը՝ հրաժարվելով գնահատականներ տալուց:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպես է նա գնահատում Հովհաննավանքի տարածքում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում նաև լրագրողների էին վիրավորել, նրանց հասցեին հայհոյանքներ հնչեցրել:

«Վատ: Ով վիրավորել է, շատ վատ բան է արել: Անընդունելի եմ համարում, բնական է: Այնպես չէ, որ ես տեր Արամի կամ մյուսի կողմնակիցն եմ, պրոցես է, որին հետևում եմ որպես քաղաքացի, որպես հավատացյալ: Ես իմ կարծիքը ունեմ դրա վերաբերյալ:

Կարծիքս այն է, որ այն, ինչ կատարվում է Եկեղեցում, նաև ձայնագրությունը նկատի ունեմ, ի ցույց է դնում խնդիրները, որ վաղուց կային, հիմա ակնհայտ է, որ այդ հարցը պիտի լուծվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել: Նա գրառում էր կատարել սոցցանցի իր էջում՝ բոլորին կիրակի օրը հրավիրելով Սբ Հովհաննավանք՝ մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի մասնակցելու է Հովհաննավանքում Տեր Արամի մատուցած պատարագին:

Վարչապետը նախօրեին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր խնդրին՝ նշելով, որ կարգալույծը չի կարող կարգալույծ անել՝ իր կուսակրոնության ուխտը խախտած լինելու ակնհայտ փաստի բերումով:

Փաշինյանն ասել էր, որ Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունի:

Նոյյան տապան - Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են

Սպասվող Իրադարձություններ

Noyan Tapan TV

Copyright © 2025 | Developed by ITMedia

Լուրերի ամբողջական հոսքը հասանելի է միայն բաժանորդներին

Related Articles