Technology

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահին Կապը մեզ հետ Հրատարակչություն եւ տպարան Անգլերեն շաբաթաթերթ Հեռուստատեսություն ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ TV Մամուլի սրահ 5-րդ խոսափող Տեխնոլոգիական Հայաստան Հետաքրքիր զրուցակից Հայոց շավիղ Կարեւորի մասին՝ համառոտ Հետադարձ կապ Ազատ խոսափող Հայաստան․ գալիքի սպասումով Ազգային Պետություն Հրատապ հարցեր Հատուկ կարծիք Прямым текстом Ноян Тапан на русском Բարդ Իրականություն Мягкая сила Փրկության ուղի Ժողովրդի ձայն Իրավունք, օրենք, հասարակություն Ամբերդ Քրոնիկոն Լինենք առողջ Ժամանակների խաչմերուկում Попробуем понять Այո, թե՞ ոչ Ազգային օրակարգ Հանուն Հայերնիքի Կարմիր գծեր Откровенный разговор Համահայկական առողջապահական հարթակ Հետաքրքիր զրուցակից Բացում ենք փակագծերը Ինքնիշխանության ուղի Անկեղծ զրույց Մոռացված Պետականություն Перемещенные лица Հայ մայրերի պատգամը Բացարձակ ժողովրդավարություն Голос армянских матерей Միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք Ինքնորոշում Նոր քաղաքներ Հայոց մայրեր Բարդ գաղափարները պարզ մոտեցմամբ Noyan Tapan in English Անկեղծ երկխոսություն Ազատ խոսափող Երկիրը հզորացնելու բանաձեւերը Գիտական Հայաստան Կարճ տեսանյութեր Ազատություն Важное к этому часу ԿԱՐԵՎՈՐԸ ԱՅՍ ԺԱՄԻՆ КОРОТКО О ГЛАВНОМ ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՄԱՌՈՏ Հասարակություն Տնտեսություն Ականատեսի աչքերով Ի՞նչ է գրում մամուլը Մամլո հաղորդագրություն Մամուլի տեսություն Հարցազրույցներ Գիտություն եւ տեխնոլոգիաներ Հայտարարություններ Բարեգործություն Արցախն այսօր ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Մեկնաբանություն Հիշարժան Տարեթվեր Սպասվող Իրադարձություններ Դաս. հայերեն News Details Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահին 24-10-2025 15:20:04 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։ Ալեքսանդր Ռատների այցը Հայաստան պայմանավորված է հոկտեմբերի 24-25-ը Երևանում անցկացվող սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ հոբելյանական ասամբլեայի անցկացմամբ։ Այս կարևոր միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել կոնֆեդերացիայի անդամ երկրների շուրջ 110 պատվիրակներ և 50 պատվավոր հյուրեր։ Ասամբլեայի շրջանակում կանցկացվեն նաև կառույցի ղեկավար մարմինների՝ նախագահի, գլխավոր քարտուղարի և վարչական կազմի ընտրությունները։ Ողջունելով հյուրին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նմանօրինակ խոշոր միջոցառման կազմակերպումն առաջին անգամ Հայաստանին վստահելու համար՝ ընդգծելով Սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի արդյունավետ համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հետ համատեղ, ակտիվորեն նախապատրաստվում է 2026 թվականի փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։ «Մեր նպատակն է առաջնությունն անցկացնել ամենաբարձր մակարդակով։ Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսված ժամանակացույցի, և մենք անում ենք առավելագույնը՝ ապահովելու տեխնիկական ու կազմակերպչական բոլոր պահանջների պատշաճ կատարումը»,– նշել է նախարարը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և աջակցության համար՝ Ալեքսանդր Ռատները բարձր է գնահատել Հայաստանի պատրաստակամությունն ու կազմակերպչական ներուժը։ «Շատ հաճելի է կրկին վերադառնալ Երևան։ Ասամբլեային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 50 երկրների ներկայացուցիչներ։ Շատերի համար սա առաջին այցն է Հայաստան, և նրանք շատ տպավորված են։ Վստահ եմ, որ Եվրոպայի առաջիկա առաջնությունը կանցկացվի ամենաբարձր մակարդակով և նոր թափ կհաղորդի հրաձգության զարգացմանը Հայաստանում։ Գիտեմ, որ Հայաստանն ունեցել է օլիմպիական և աշխարհի չեմպիոններ այս մարզաձևում, և համոզված եմ՝ Եվրոպայի առաջնությունը կնպաստի նոր սերնդի ներգրավմանը»,– նշել է Ռատները։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հրաձգության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը, ֆեդերացիայի հետ համատեղ, քննարկում է հրաձգությունը դպրոցական կրթական ծրագրերում ներառելու հնարավորությունը՝ որպես «Ֆիզկուլտուրա» առարկայի մաս։ «Հրաձգությունը զարգացնում է այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են՝ կենտրոնացումը, ուշադրությունը և կարգապահությունը։ Կարևորում ենք, որ այն ընդգրկվի նաև դպրոցական ծրագրերում։ Հուսով ենք՝ ֆեդերացիայի հետ միասին կկարողանանք մեկնարկել այս նախաձեռնությունը փորձնական ձևաչափով՝ մի քանի դպրոցներում՝ հետագայում այն ընդլայնելու նպատակով»,– նշել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է ուսումնասիրելու եվրոպական երկրների փորձն այս ուղղությամբ։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության և նոր ծրագրերի իրականացման պատրաստակամությունը։ Նոյյան տապան - Մամլո հաղորդագրություն Կարդացել են Սպասվող Իրադարձություններ Noyan Tapan TV Copyright © 2025 | Developed by ITMedia Լուրերի ամբողջական հոսքը հասանելի է միայն բաժանորդներին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահին

Կապը մեզ հետ

Հրատարակչություն եւ տպարան

Անգլերեն շաբաթաթերթ

Հեռուստատեսություն

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ TV

Մամուլի սրահ

5-րդ խոսափող

Տեխնոլոգիական Հայաստան

Հետաքրքիր զրուցակից

Հայոց շավիղ

Կարեւորի մասին՝ համառոտ

Հետադարձ կապ

Ազատ խոսափող

Հայաստան․ գալիքի սպասումով

Ազգային Պետություն

Հրատապ հարցեր

Հատուկ կարծիք

Прямым текстом

Ноян Тапан на русском

Բարդ Իրականություն

Мягкая сила

Փրկության ուղի

Ժողովրդի ձայն

Իրավունք, օրենք, հասարակություն

Ամբերդ Քրոնիկոն

Լինենք առողջ

Ժամանակների խաչմերուկում

Попробуем понять

Այո, թե՞ ոչ

Ազգային օրակարգ

Հանուն Հայերնիքի

Կարմիր գծեր

Откровенный разговор

Համահայկական առողջապահական հարթակ

Հետաքրքիր զրուցակից

Բացում ենք փակագծերը

Ինքնիշխանության ուղի

Անկեղծ զրույց

Մոռացված Պետականություն

Перемещенные лица

Հայ մայրերի պատգամը

Բացարձակ ժողովրդավարություն

Голос армянских матерей

Միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք

Ինքնորոշում

Նոր քաղաքներ

Հայոց մայրեր

Բարդ գաղափարները պարզ մոտեցմամբ

Noyan Tapan in English

Անկեղծ երկխոսություն

Ազատ խոսափող

Երկիրը հզորացնելու բանաձեւերը

Գիտական Հայաստան

Կարճ տեսանյութեր

Ազատություն

Важное к этому часу

ԿԱՐԵՎՈՐԸ ԱՅՍ ԺԱՄԻՆ

КОРОТКО О ГЛАВНОМ

ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՄԱՌՈՏ

Հասարակություն

Տնտեսություն

Ականատեսի աչքերով

Ի՞նչ է գրում մամուլը

Մամլո հաղորդագրություն

Մամուլի տեսություն

Հարցազրույցներ

Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայտարարություններ

Բարեգործություն

Արցախն այսօր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Մեկնաբանություն

Հիշարժան Տարեթվեր

Սպասվող Իրադարձություններ

Դաս. հայերեն

News Details

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահին

24-10-2025 15:20:04 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։

Ալեքսանդր Ռատների այցը Հայաստան պայմանավորված է հոկտեմբերի 24-25-ը Երևանում անցկացվող սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ հոբելյանական ասամբլեայի անցկացմամբ։ Այս կարևոր միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել կոնֆեդերացիայի անդամ երկրների շուրջ 110 պատվիրակներ և 50 պատվավոր հյուրեր։ Ասամբլեայի շրջանակում կանցկացվեն նաև կառույցի ղեկավար մարմինների՝ նախագահի, գլխավոր քարտուղարի և վարչական կազմի ընտրությունները։

Ողջունելով հյուրին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նմանօրինակ խոշոր միջոցառման կազմակերպումն առաջին անգամ Հայաստանին վստահելու համար՝ ընդգծելով Սպորտային հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի արդյունավետ համագործակցությունը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հետ համատեղ, ակտիվորեն նախապատրաստվում է 2026 թվականի փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։

«Մեր նպատակն է առաջնությունն անցկացնել ամենաբարձր մակարդակով։ Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսված ժամանակացույցի, և մենք անում ենք առավելագույնը՝ ապահովելու տեխնիկական ու կազմակերպչական բոլոր պահանջների պատշաճ կատարումը»,– նշել է նախարարը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և աջակցության համար՝ Ալեքսանդր Ռատները բարձր է գնահատել Հայաստանի պատրաստակամությունն ու կազմակերպչական ներուժը։

«Շատ հաճելի է կրկին վերադառնալ Երևան։ Ասամբլեային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 50 երկրների ներկայացուցիչներ։ Շատերի համար սա առաջին այցն է Հայաստան, և նրանք շատ տպավորված են։ Վստահ եմ, որ Եվրոպայի առաջիկա առաջնությունը կանցկացվի ամենաբարձր մակարդակով և նոր թափ կհաղորդի հրաձգության զարգացմանը Հայաստանում։ Գիտեմ, որ Հայաստանն ունեցել է օլիմպիական և աշխարհի չեմպիոններ այս մարզաձևում, և համոզված եմ՝ Եվրոպայի առաջնությունը կնպաստի նոր սերնդի ներգրավմանը»,– նշել է Ռատները։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հրաձգության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը, ֆեդերացիայի հետ համատեղ, քննարկում է հրաձգությունը դպրոցական կրթական ծրագրերում ներառելու հնարավորությունը՝ որպես «Ֆիզկուլտուրա» առարկայի մաս։

«Հրաձգությունը զարգացնում է այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են՝ կենտրոնացումը, ուշադրությունը և կարգապահությունը։ Կարևորում ենք, որ այն ընդգրկվի նաև դպրոցական ծրագրերում։ Հուսով ենք՝ ֆեդերացիայի հետ միասին կկարողանանք մեկնարկել այս նախաձեռնությունը փորձնական ձևաչափով՝ մի քանի դպրոցներում՝ հետագայում այն ընդլայնելու նպատակով»,– նշել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է ուսումնասիրելու եվրոպական երկրների փորձն այս ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության և նոր ծրագրերի իրականացման պատրաստակամությունը։

Նոյյան տապան - Մամլո հաղորդագրություն

Կարդացել են

Սպասվող Իրադարձություններ

Noyan Tapan TV

Copyright © 2025 | Developed by ITMedia

Լուրերի ամբողջական հոսքը հասանելի է միայն բաժանորդներին

Related Articles