Technology

ԵՄ-ին անդամակցության հարցը հիպոթետիկ է, իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է ՀՀ-ի համար. ՌԴ դեսպան

ԵՄ-ին անդամակցության հարցը հիպոթետիկ է, իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է ՀՀ-ի համար. ՌԴ դեսպան Կապը մեզ հետ Հրատարակչություն եւ տպարան Անգլերեն շաբաթաթերթ Հեռուստատեսություն ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ TV Մամուլի սրահ 5-րդ խոսափող Տեխնոլոգիական Հայաստան Հետաքրքիր զրուցակից Հայոց շավիղ Կարեւորի մասին՝ համառոտ Հետադարձ կապ Ազատ խոսափող Հայաստան․ գալիքի սպասումով Ազգային Պետություն Հրատապ հարցեր Հատուկ կարծիք Прямым текстом Ноян Тапан на русском Բարդ Իրականություն Мягкая сила Փրկության ուղի Ժողովրդի ձայն Իրավունք, օրենք, հասարակություն Ամբերդ Քրոնիկոն Լինենք առողջ Ժամանակների խաչմերուկում Попробуем понять Այո, թե՞ ոչ Ազգային օրակարգ Հանուն Հայերնիքի Կարմիր գծեր Откровенный разговор Համահայկական առողջապահական հարթակ Հետաքրքիր զրուցակից Բացում ենք փակագծերը Ինքնիշխանության ուղի Անկեղծ զրույց Մոռացված Պետականություն Перемещенные лица Հայ մայրերի պատգամը Բացարձակ ժողովրդավարություն Голос армянских матерей Միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք Ինքնորոշում Նոր քաղաքներ Հայոց մայրեր Բարդ գաղափարները պարզ մոտեցմամբ Noyan Tapan in English Անկեղծ երկխոսություն Ազատ խոսափող Երկիրը հզորացնելու բանաձեւերը Գիտական Հայաստան Կարճ տեսանյութեր Ազատություն Важное к этому часу ԿԱՐԵՎՈՐԸ ԱՅՍ ԺԱՄԻՆ КОРОТКО О ГЛАВНОМ ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՄԱՌՈՏ Հասարակություն Տնտեսություն Ականատեսի աչքերով Ի՞նչ է գրում մամուլը Մամլո հաղորդագրություն Մամուլի տեսություն Հարցազրույցներ Գիտություն եւ տեխնոլոգիաներ Հայտարարություններ Բարեգործություն Արցախն այսօր ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ Մեկնաբանություն Հիշարժան Տարեթվեր Սպասվող Իրադարձություններ Դաս. հայերեն News Details ԵՄ-ին անդամակցության հարցը հիպոթետիկ է, իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է ՀՀ-ի համար. ՌԴ դեսպան 24-10-2025 14:45:22 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը Կոպրիրկինը նշել է, որ ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ ինտեգրացիոն գործընթացներում ձայնի իրավունք ունի։ Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում, և Մոսկվան պատրաստ է դրանում աջակցել Երևանին։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա նաև հավելել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին իրական օգուտ է բերում, իսկ եվրոպական հեռանկարները բավականին մշուշոտ են։ Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցության հեռանկարին, ապա, Կոպիրկինի խոսքով, դա բավական բարդ հարց է՝ հաշվի առնելով բարդ ընթացակարգերը, որոնք մեծ ջանքեր և ժամանակ են պահանջում. որոշ երկրներ տասնամյակներով են սպասում ԵՄ-ին անդամակցությանը: Ըստ այդմ, այդ հարցը Հայաստանի համար ավելի շուտ հիպոթետիկ բնույթ է կրում։ «Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա դա իրականություն է։ Հայաստանը Եվրասիական տնտեսական ընկերակցությանն անդամակցությունից ամենամեծ շահ ստացող երկրներից մեկն է։ Եվ մինչև հիմա Հայաստանի ղեկավարությունը շահագրգռված է Եվրասիական ինտեգրացիոն նախագծին մասնակցելու հարցում։ Մենք գնահատում ենք այդ դիրքորոշումը և միշտ հստակ մոտեցում ենք ցուցաբերում՝ պատրաստ ենք սերտորեն համագործակցել, աջակցություն ցուցաբերել։ Այդպես էլ եղել է վերջերս ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում»,- ընդգծել է Ռուսաստանի դեսպանը։ Կոպիրկինը նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը բխում է այն երկրների և ժողովուրդների շահերից, որոնք մասնակցում են այդ գործընթացին: Առավել ևս, որ դա բաց մեխանիզմ է, որի հետ ավելի ու ավելի շատ երկրներ են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր կնքում։ Մասնավորապես, համեմատաբար վերջերս ուժի մեջ է մտել Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ «ԵԱՏՄ-ն հարթակ է, որն անդամ պետություններին լուրջ հնարավորություններ է ընձեռում իր տնտեսական շահերն իրացնելու համար։ Եվ, ինչը շատ կարևոր է, ԵԱՏՄ բոլոր մասնակիցները նաև այդ համայնքի ստեղծողներն են։ Եթե վերցնենք ԵՄ-ն, ապա դա արդեն հաստատուն կառույց է, որը խորապես ներդրված է անդամ երկրների ինքնիշխանության հարցերում, որտեղ կան արդեն կայացած նորմեր, պահանջներ, և անդամության հավակնող պետությունը պետք է կատարի դրանք»,-ասել է Կոպիրկինը։ Ռուս դիվանագետի խոսքով՝ Միությունը զարգացող կառույց է, որտեղ յուրաքանչյուր երկիր իսկապես ձայն ունի ինտեգրացիոն գործընթացների ձևավորման հարցում: Ընդ որում, նրա խոսքով, ԵԱՏՄ-ն միայն առևտրի մասին չէ։ Այն նաև աշխատանքային միգրացիայի, աշխատաշուկայի, ապրանքների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժի մասին է։ Այսինքն՝ այդ ինտեգրացիոն միավորման հիմքում մի շարք պարամետրեր կան։ «Դա կենդանի գործընթաց է, զարգացող։ Եվ փաստերը ցույց են տալիս, իմ կարծիքով, որ սա հաջողված և շատ լավ ներուժ ունեցող նախագիծ է»,-եզրափակեց մեր զրուցակիցը։ ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտի 26-ին ԱԺ-ն հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու երկրի մտադրության մասին օրինագծին: Ընդ որում, ԵՄ-ն Հայաստանին անդամակցություն չի առաջարկել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթը որակել է իրավաբանորեն անհեթեթ: Փաշինյանը հստակեցրել է, որ օրինագիծը չի նշանակում ԵՄ-ին ավտոմատ անդամակցություն, քանի որ նման որոշումը պետք է դրվի հանրաքվեի: Սակայն վարչապետը խոստովանել է, որ 20 տարի անց երկիրը տեսնում է որպես Եվրամիության մաս։ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքները գնահատվում են ՀՆԱ-ի 30-40%-ի կորստի չափով։ Երկիրը ստիպված կլինի բարդ անցումային շրջան անցնել՝ վերակառուցելով արդեն գործող ինստիտուտները։ Հնարավոր են նաև պատժամիջոցներ և սահմանափակումներ ԵԱՏՄ անդամ երկրների կողմից։ Նոյյան տապան - Ի՞նչ է գրում մամուլը Կարդացել են Սպասվող Իրադարձություններ Noyan Tapan TV Copyright © 2025 | Developed by ITMedia Լուրերի ամբողջական հոսքը հասանելի է միայն բաժանորդներին

ԵՄ-ին անդամակցության հարցը հիպոթետիկ է, իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է ՀՀ-ի համար. ՌԴ դեսպան

ԵՄ-ին անդամակցության հարցը հիպոթետիկ է, իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է ՀՀ-ի համար. ՌԴ դեսպան

Կապը մեզ հետ

Հրատարակչություն եւ տպարան

Անգլերեն շաբաթաթերթ

Հեռուստատեսություն

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ TV

Մամուլի սրահ

5-րդ խոսափող

Տեխնոլոգիական Հայաստան

Հետաքրքիր զրուցակից

Հայոց շավիղ

Կարեւորի մասին՝ համառոտ

Հետադարձ կապ

Ազատ խոսափող

Հայաստան․ գալիքի սպասումով

Ազգային Պետություն

Հրատապ հարցեր

Հատուկ կարծիք

Прямым текстом

Ноян Тапан на русском

Բարդ Իրականություն

Мягкая сила

Փրկության ուղի

Ժողովրդի ձայն

Իրավունք, օրենք, հասարակություն

Ամբերդ Քրոնիկոն

Լինենք առողջ

Ժամանակների խաչմերուկում

Попробуем понять

Այո, թե՞ ոչ

Ազգային օրակարգ

Հանուն Հայերնիքի

Կարմիր գծեր

Откровенный разговор

Համահայկական առողջապահական հարթակ

Հետաքրքիր զրուցակից

Բացում ենք փակագծերը

Ինքնիշխանության ուղի

Անկեղծ զրույց

Մոռացված Պետականություն

Перемещенные лица

Հայ մայրերի պատգամը

Բացարձակ ժողովրդավարություն

Голос армянских матерей

Միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք

Ինքնորոշում

Նոր քաղաքներ

Հայոց մայրեր

Բարդ գաղափարները պարզ մոտեցմամբ

Noyan Tapan in English

Անկեղծ երկխոսություն

Ազատ խոսափող

Երկիրը հզորացնելու բանաձեւերը

Գիտական Հայաստան

Կարճ տեսանյութեր

Ազատություն

Важное к этому часу

ԿԱՐԵՎՈՐԸ ԱՅՍ ԺԱՄԻՆ

КОРОТКО О ГЛАВНОМ

ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՄԱՌՈՏ

Հասարակություն

Տնտեսություն

Ականատեսի աչքերով

Ի՞նչ է գրում մամուլը

Մամլո հաղորդագրություն

Մամուլի տեսություն

Հարցազրույցներ

Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայտարարություններ

Բարեգործություն

Արցախն այսօր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Մեկնաբանություն

Հիշարժան Տարեթվեր

Սպասվող Իրադարձություններ

Դաս. հայերեն

News Details

ԵՄ-ին անդամակցության հարցը հիպոթետիկ է, իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է ՀՀ-ի համար. ՌԴ դեսպան

24-10-2025 14:45:22 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը

Կոպրիրկինը նշել է, որ ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ ինտեգրացիոն գործընթացներում ձայնի իրավունք ունի։

Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում, և Մոսկվան պատրաստ է դրանում աջակցել Երևանին։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա նաև հավելել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին իրական օգուտ է բերում, իսկ եվրոպական հեռանկարները բավականին մշուշոտ են։

Ինչ վերաբերում է Եվրամիությանն անդամակցության հեռանկարին, ապա, Կոպիրկինի խոսքով, դա բավական բարդ հարց է՝ հաշվի առնելով բարդ ընթացակարգերը, որոնք մեծ ջանքեր և ժամանակ են պահանջում. որոշ երկրներ տասնամյակներով են սպասում ԵՄ-ին անդամակցությանը: Ըստ այդմ, այդ հարցը Հայաստանի համար ավելի շուտ հիպոթետիկ բնույթ է կրում։

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա դա իրականություն է։ Հայաստանը Եվրասիական տնտեսական ընկերակցությանն անդամակցությունից ամենամեծ շահ ստացող երկրներից մեկն է։ Եվ մինչև հիմա Հայաստանի ղեկավարությունը շահագրգռված է Եվրասիական ինտեգրացիոն նախագծին մասնակցելու հարցում։ Մենք գնահատում ենք այդ դիրքորոշումը և միշտ հստակ մոտեցում ենք ցուցաբերում՝ պատրաստ ենք սերտորեն համագործակցել, աջակցություն ցուցաբերել։ Այդպես էլ եղել է վերջերս ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում»,- ընդգծել է Ռուսաստանի դեսպանը։

Կոպիրկինը նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը բխում է այն երկրների և ժողովուրդների շահերից, որոնք մասնակցում են այդ գործընթացին: Առավել ևս, որ դա բաց մեխանիզմ է, որի հետ ավելի ու ավելի շատ երկրներ են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր կնքում։ Մասնավորապես, համեմատաբար վերջերս ուժի մեջ է մտել Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։

«ԵԱՏՄ-ն հարթակ է, որն անդամ պետություններին լուրջ հնարավորություններ է ընձեռում իր տնտեսական շահերն իրացնելու համար։ Եվ, ինչը շատ կարևոր է, ԵԱՏՄ բոլոր մասնակիցները նաև այդ համայնքի ստեղծողներն են։ Եթե վերցնենք ԵՄ-ն, ապա դա արդեն հաստատուն կառույց է, որը խորապես ներդրված է անդամ երկրների ինքնիշխանության հարցերում, որտեղ կան արդեն կայացած նորմեր, պահանջներ, և անդամության հավակնող պետությունը պետք է կատարի դրանք»,-ասել է Կոպիրկինը։

Ռուս դիվանագետի խոսքով՝ Միությունը զարգացող կառույց է, որտեղ յուրաքանչյուր երկիր իսկապես ձայն ունի ինտեգրացիոն գործընթացների ձևավորման հարցում: Ընդ որում, նրա խոսքով, ԵԱՏՄ-ն միայն առևտրի մասին չէ։ Այն նաև աշխատանքային միգրացիայի, աշխատաշուկայի, ապրանքների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժի մասին է։ Այսինքն՝ այդ ինտեգրացիոն միավորման հիմքում մի շարք պարամետրեր կան։

«Դա կենդանի գործընթաց է, զարգացող։ Եվ փաստերը ցույց են տալիս, իմ կարծիքով, որ սա հաջողված և շատ լավ ներուժ ունեցող նախագիծ է»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտի 26-ին ԱԺ-ն հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու երկրի մտադրության մասին օրինագծին: Ընդ որում, ԵՄ-ն Հայաստանին անդամակցություն չի առաջարկել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթը որակել է իրավաբանորեն անհեթեթ:

Փաշինյանը հստակեցրել է, որ օրինագիծը չի նշանակում ԵՄ-ին ավտոմատ անդամակցություն, քանի որ նման որոշումը պետք է դրվի հանրաքվեի: Սակայն վարչապետը խոստովանել է, որ 20 տարի անց երկիրը տեսնում է որպես Եվրամիության մաս։

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքները գնահատվում են ՀՆԱ-ի 30-40%-ի կորստի չափով։ Երկիրը ստիպված կլինի բարդ անցումային շրջան անցնել՝ վերակառուցելով արդեն գործող ինստիտուտները։ Հնարավոր են նաև պատժամիջոցներ և սահմանափակումներ ԵԱՏՄ անդամ երկրների կողմից։

Նոյյան տապան - Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են

Սպասվող Իրադարձություններ

Noyan Tapan TV

Copyright © 2025 | Developed by ITMedia

Լուրերի ամբողջական հոսքը հասանելի է միայն բաժանորդներին

Related Articles